
ՄԱԿ-ի երկրները համաձայնագրի նախագիծ են ստորագրել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու վերաբերյալ
ՄԱԿ-ի երկրները, որոնք աշխատում են կլիմայի փոփոխման դեմ պայքարելու և դրա ազդեցությունները կառավարելու ուղղությամբ, Պերուի մայրաքաղաք Լիմայում համաձայնագրի նախագիծ են ստորագրել, հայտնում է CNN-ը:
Հիմնական պայմանագիրը պետք է ստորագրվի մյուս տարի Փարիզում: Դրանում հանգամանորեն ամրագրված կլինեն կլիմայական փոփոխություններին հակազդելու գործում յուրաքանչյուր երկրի պարտականությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականին:
Այսօրվա դրությամբ հայտնի է, որ զարգացող ու զարգացած երկրները տարբեր պարտականություններ են կատարելու: Ավելի հարուստ երկրներն օգնելու են աղքատ երկրներին և նրանց, ովքեր ամենից ավելի են տուժել կլիմայի փոփոխություններից:\
15.12.2014