Եվրոպական խորհրդարանն ընդունել է Պաղեստին պետության վերաբերյալ բանաձևը

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ Պաղեստին պետության ճանաչման վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկությունը։ Քվեարկությամբ պատգամավորները 498 կողմ և 88 դեմ ձայներով ճանաչեցին Պաղեստին պետությունը։

 Բանաձևով Եվրոպական խորհրդարանը աջակցում է Պաղեստին պետության սկզբունքային ճանաչմանը և խնդրի 2 պետություն լուծմանը։

 Խորհրդարանը հույս է հայտնում, որ այս ամենը պետք է ընթանա խաղաղ բանակցություններին զուգահեռ, որը պետք է առաջ ընթանա։

 Այս բանաձևը չունի պարտադիր կատարման ուժ, սակայն այն հղումներ է կատարում վերջին 2 ամիսներին եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների կողմից Պաղեստին պետության ճանաչման վերաբերյալ ընդունված բանաձևերին, որոնք ևս պարտադիր ուժ չունեն։

 Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին հոկտեմբերին բանաձև ընդունեց Շվեդիայի խորհրդարանը՝ դառնալով առաջին եվրոպական պետությունը, որ ճանաչում է Պաղեստինը։ Շվեդիային հետևեցին քննարկումները Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իռլանդիայի խորհրդարաններում։

 Իսրայելական կողմը, որի լոբբիստներն ակտիվ աշխատանք էին տանում պառլամենտում, նշում էին, որ Եվրախորհրդարանի կողմից Պաղեստինի ճանաչումը «կհանգեցնի հետագա առճակատման պաղեստինցիների հետ»։

 18.12.2014

Աղբյուրը՝ www.panorama.am