ԵՄ 4 երկրներ գտնվում են աշխարհի ամենամեծ 10 տնտեսությունների շարքում

Տնտեսական և բիզնես հետազոտությունների կենտրոնը հրապարակել է հետազոտություն աշխարհի ամենամեծ տնտեսությունների վերաբերյալ: Առաջատարների տասնյակում առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Չինաստանը և Ճապոնիան: ԵՄ երկրներից, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան զբաղեցնում են չորրորդ, հինգերորդ, վեցերորդ հորիզոնականները, իսկ Իտալիան՝ ութերորդը: Տնտեսական և բիզնես հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն՝ Չինաստանը 2028-ին կարող է դառնալ աշխարհի ամենամեծ տնտեսությունը:

27.12.2014