Արքայադուստր Դիանայի, Չերչիլի և Դիկկենսի կտակները հայտնվել են համացանցում

Մեծ Բրիտանիայի ազգային արխիվը համացանցում ավելի քան 41 հազար բրիտանացիների կտակներ է տեղադրել, հայտնում է Lenta.ru-ն:

Կայքի այցելուները, մասնավորապես, կարող են ծանոթանալ արքայադուստր Դիանայի, վարչապետ Ուինսթոն Չերչիլի, Չարլզ Դիկկենսի և այլոց կտակներին:

Իր վերջին կամքն արտահայտելիս Դիկկենսը, օրինակ, հստակ կարգադրություններ է տվել սեփական հողարկավորության մասին: “Խստորեն պահանջում եմ, որ իմ թաղումը լինի ոչ թանկ և համեստ”, – գրել է Դիկկենսը՝ հավելելով, որ սգո գլխարկներ և շարֆեր կրող մարդկանց ներկայությունն արգելվում է:

Աղբյուրը՝ www.armedia.am