2015-ի նախաշեմին…

Հարգելի բարեկամներ,

Տարեվերջն է… այն ժամանակը, երբ կարելի է ետ նայել անցած տարվան, վերհիշել ձեռքբերումները, ինչպես նաև վերլուծել սխալները, և որոշումներ ընդունել գալիք տարվա համար:

2014-ը ևս հետաքրքիր և գործունեությամբ լի տարի էր կազմակերպության համար: 2014 թվականին մենք իրականացրեցինք և մասնակցեցինք բազմաթիվ խաղաղասիրական, իրազեկման ծրագրերի, դասընթացների, աշխատեցինք երիտասարդների հետ և այլն: Այս տարի ընտրվեց մեր վարչության նոր կազմը, որը ստանձնեց իր պարտավորությունները սեպտեմբերից: 2014-ին մի շարք զգալի ձեռբերումների հետ միասին՝ կառույցն ունեցել է շոշափելի և խոստումնալից մեկ ձեռքբերում ևս՝ ի դեմս «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի հիմնադրման։

Վերջին շրջանի, հատկապես անցնող տարում նկատված աշխարհաքաղաքական զարգացումները որոշակիորեն ազդել են Հայաստանի՝ եվրաինտեգրման տեմպերի վրա: Ինչևէ, մեր կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, հավատում է, որ Հայաստանը կշարունակի մնալ եվրոպական քաղաքակրթության մասը՝ իր ներդրումն ունենալով եվրոպական արժեհամակարգում: Ինչպես նաև, հույս ունենք, որ եվրաինտեգրման ճանապարհին հատկապես վերջին տարիներին գրանցած առաջընթացը, եվրոպական կառույցների հետ համագործակցության ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, կշարունակվի:

Մուտք գործելով նոր տարի` ՚”Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը շարունակելու է առաջ ընթանալ և աշխատել այն բոլոր ուղղություններով, որոնք կազմում են կազմակերպության գերակայությունները:

Մենք հավատացած ենք, որ ձեռքբերումները շատ ավելին կլինեն, եթե միասին աշխատենք:

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության ողջ անձնակազմը շնորհավորում է ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում հաջողակ 2015 թվական:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ թիմ