
ԽՈՐՎԱԹԻԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ
Խորվաթիայի գործող նախագահ Իվո Յոսիպովիչն ընդունել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր կրած պարտությունը: Երկրի առաջին կին նախագահ է դառնալու ԱԳՆ նախկին ղեկավար և գլխավոր ընդդիմադիր “Խորվաթիայի ժողովրդավարական համայնք” կուսակցության թեկնածու Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, հայտնում է BBC-ն:
97,7% քվեարթերթիկների հաշվարկից հետո Գրաբար-Կիտարովիչն ընտրությունների 2-րդ փուլում հավաքել է 50.44%-ը, Յոսիպովիչը՝ 49.57%-ը։
12.01.2015