Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Հունվարի 1-ին ԵՄ նախագահությունը ստանձնել է Լատվիան։ Այդ կապակցությամբ հունվարի 12-15-ին Ստրասբուրգում գումարվող Եվրախորհրդարանի պլենար նստաշրջանի ընթացքում Լատվիան կներկայացնի իր նախագահության ընթացքում իրականացվելիք գործողությունները։ Բացի այդ, նստաշրջանի օրակարգում են իրավիճակն Ուկրաինայում, Լիբիայում, Եգիպտոսում։ Կընդունվեն համապատասխան բանաձևեր։ Նաև քվեարկության կդրվի Թուրքիայում խոսքի ազատության վերաբերյալ բանաձև՝ վերաբերող լրագրողների ձերբակալություններին, մեդիայի նկատմամբ ճնշումներին և այլն։

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը հունվարի 15-16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։

ԵԱՀԿ-ում հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով նախագահությունը ստանձնել է Սերբիան։

 

Աննա Կարապետյան