Մերկել. “Այլատյացությունն ու ծայրահեղականությունը տեղ չունեն երկրում”

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Բեռլինում այլատյացության դեմ կազմակերպված ցույցի ժամանակ, հայտարարել է, որ եկել է անհանդուրժողականության և բռնության դեմ գործողություններ իրականացնելու ժամանակը, հայտնում է BBC-ն:

“Մենք պետք է նշենք, որ կան ատելության քարոզիչներ, կան հանցագործներ, ովքեր կրոնը ծառայեցնում են իրենց նպատակներին: Փարիզի սարսափելի դեպքերը դրա վշտալի օրինակն են”, – ասել է Մերկելը:

“Այլատյացությունը, ռասիզմը և ծայրահեղականությունը չպետք է գոյություն ունենան այս երկրում, և մենք պայքարելու ենք, որ դրանք ոչ մի տեղ չլինեն”, – ընդգծել է Գերմանիայի կանցլերը:

15.01.2015