Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Հունվարի 19-ին կգումարվի ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստ։ Օրակարգում լինելու են Ուկրաինական ճգնաժամը, ԵՄ-ՌԴ հարաբերությունները և այլն։

Բրյուսել կատարած այցի ընթացքում հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում կունենա ԵՄ Բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Հունվարի 20-ին Բրյուսելում կանցկացվի Հայաստան – Եվրոպական միություն խորհրդի 15-րդ նիստը: Հայաստանյան պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հունվարի 21-24-ին Դավոս քաղաքում կանցկացվի Համաշխարհային տնտեսական համաժողով “Նոր գլոբալ համատեքստ” խորագրի ներքո, որին կմասնակցեն մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների, խոշոր գործարարներ և այլն։

 

Աննա Կարապետյան