Սխալներ, որ կարող եք կատարել CV կազմելիս

Independent բրիտանական հեղինակային թերթն անդրադարձել է ինքնակենսագրություն` CV, կազմելու սխալներին, որոնք թույլ են տալիս աշխատանք փնտրողները:

500 գործատուի շրջանում կատարված վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ գործատուն միջինը 8.8 վայրկյան է ծախսում CV-ի ուսումնասիրման վրա։

Նույն հետազոտությունը նաև կազմել է սխալների ցանկը, այն է՝

Վատ քերականությունը,

Ուղղագրական սխալները,

Վատ ձևաչափը,

CV-ն երկու էջից ավել է,

Գրված է կենցաղային տոնով,

Օգտագործված է ժարգոն/վիրավորական արտահայտություններ,

Ոչ սովորական տառատեսակի ոճ/չափս,

Քննություններում ստացված բոլոր գնահատականների թվարկումը,

Տիպային նախասիրությունների մատնանշում, ինչպիսիք են՝ կարդալը և երաժշտություն լսելը,

Չկա թրեյնինգի մասնակցելու մասին տեղեկություն։

 

20.01.2015
Source: www.tert.am