ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվեն ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը և Ուկրաինայում հումանիտար իրավիճակը: Հունվարի 26-ի օրակարգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Անցյալ տարի ԵԽԽՎ-ն Ռուսաստանի ներկայացուցիչներին արդեն զրկել էր ձայնի իրավունքից: Պատրվակը Ղրիմի կարգավիճակի փոփոխությունն էր:

Նիստի օրակարգում են գտնվում նաև խոսքի ազատության, Եվրոպայում անհանդուրժողականության և խտրականության վերաբերյալ հարցերը:

26.01.2015