“Արցախի երիտասարդության ձայնը” ծրագիր

Մեր կազմակերպության նպատակներից է երիտասարդների հետ աշխատելը: Դա հնարավորություն է տալիս ձեռքը միշտ զարկերակին պահել, ինչպես նաև մեր փորձը փոխանցել երիտասարդներին: Հետևաբար մեր գործունեության ընթացքում մենք միշտ փորձում ենք ներգրավել երիտասարդների Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններից: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ հաջողությամբ իրականացնելով “Արցախի երիտասարդության ձայնը” ծրագիրը 2013-ին, 2014թ.-ին  նույնպես շարունակեցինք մեր աշխատանքը արցախյան երիտասարդության հետ:

Ծրագրի նկարագրությունը

“Արցախի երիտասարդության ձայնը” ծրագրի միջոցով Արցախի երիտասարդների շրջանում փորձեցինք բարձրացնել հայկական պետությունների արտաքին քաղաքականության մասին տեղեկացվածության աստիճանը և նրանց ձայնն ավելի լսելի դարձնել ինչպես Արցախում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Ծրագրին մասնակցել են ԼՂՀ երիտասարդ քաղաքագետներ, միջազգայնագետներ, լրագրողներ, պատմաբաններ, տնտեսագետներ և հոգեբաններ: Արտաքին քաղաքական ակտուալ թեմաներով դասընթացների, խմբային ու անհատական աշխատանքների, դերային խաղերի և ոչ ֆորմալ կրթության այլ մեթոդների միջոցով փորձեցինք նպաստել նրանց մասնագիտական կայացմանը: Որպես ապագա դիվանագետներ, քաղաքական գործիչներ, փորձագետ-վերլուծաբաններ՝ նման կադրերը հետագայում կարող են ներկայացնել Արցախը տարբեր միջազգային հարթակներում և լսելի դարձնել Արցախի հասարակության “ձայնն” արտաքին աշխարհին:

Ծրագիրն իրականացել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի համակարգումն Արցախում ապահովել է տեղի մեր գործընկեր “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” հասարակական կազմակերպությունը, իսկ լուսաբանումը՝ հայաստանյան ԶԼՄ դաշտի մեր գործընկեր “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալությունը:

Ծրագրի լուսաբանումը

Ծրագրի լուսանկարները