
“Ղազախստան. արժեքների վրա հիմնված նախաձեռնություններ” ծրագիր
ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած ԱՊՀ անդամ-երկրներից առաջինը եղել է Ղազախստանը: Աստանայում 2010 թվականին անցկացված ԵԱՀԿ գագաթնաժողովը բացահայտեց այս երկիրը որպես նախկին խորհրդային պետությունների շարքում ամենաշատ առաջընթաց գրանցածներից մեկի, ինչը վերաբերում է հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Ղազախստանը ներկայացավ որպես եվրոպական և ասիական քաղաքակրթությունները կապող յուրօրինակ կամուրջ: Հաշվի առնելով քաղաքական-պատմական ընդհանուր անցյալը, ինչպես նաև ներկա կապերը Ղազախստանի հետ՝ կարծում ենք, որ Հայաստանի համար կարևոր է առավել մոտիկից և մանրամասն ծանոթանալ այդ երկրի տարբեր նախաձեռնություններին՝ “Աշխարհն առանց միջուկային զենքի” նախաձեռնությունից մինչև “EXPO 2017″: Այս գործին նպաստելու համար մեր կազմակերպությունը Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ իրականացրեց “Ղազախստան. արժեքների վրա հիմնված նախաձեռնություններ” ծրագիրը:
Ծրագրի նկարագրությունը
“Ղազախստան. արժեքների վրա հիմնված նախաձեռնություններ” ծրագիրն ուղղված էր մեր հասարակությանը Ղազախստանի ժամանակակից նախաձեռնողական քաղաքականությունը ներկայացնելուն: Ծրագիրը բաղկացած էր չորս բաղադրիչից, որոնց շրջանակներում մենք համագործակցել ենք “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալության (ՏՎԳ) հետ:
Ծրագրի բաղադրիչները.
1. Կլոր-սեղան քննարկումներ
Ծրագրի այս բաղադրիչով իրականացվել են չորս կլոր-սեղան քննարկում Երևանում և մարզերում մեկ ընդհանուր թեմայի շուրջ` “Ղազախստան. արժեքների վրա հիմնված նախաձեռնություններ”:
Քննարկումներին մասնակցել են Երևանի և մարզերի երիտասարդներ, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության և այլ մասնագիտությունների ուսանողներ, ինչպես նաև ՀՀ դիվանագիտական և քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, լրագրողներ, այլ մասնագետներ և ՀԿ դաշտի ներկայացուցիչներ:
Քննարկումների լուսաբանում՝
- “Ղազախստանյան ուղի – 2050. Միասնական նպատակ, միասնական շահեր, միասնական ապագա”
- Քննարկում Վանաձորում. Աստանայի տնտեսական ֆորում
- Հայաստանն այլընտրանքային էներգետիկայի զարգացման լավ պոտենցիալ ունի
- Օգոստոսի 29-ը՝ Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր
2. Փաստագրական ֆիլմի պատրաստում
Ծրագրի այս բաղադրիչի շրջանակներում պատրաստվել է “Ղազախստան. էկոլոգիայից մինչև քաղաքականություն” փաստագրական ֆիլմ: Այդ նպատակով գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ լրագրողական խումբն այցելել է Աստանա և Ղազախստանի ժամանակակից նախաձեռնողական քաղաքականության մասին նկարահանումներ և հարցազրույցներ իրականացրել, նյութեր հավաքագրել:
Լուսաբանում
- “Հարկ է մտածել տրասպորտային ուղիների մասին՝ Հայաստանի որոշակի շրջափակումը բացելու համար” Ղազախստանի էկոնոմիկայի փոխնախարար
- “Աստանան մի հարթակ է դառնում, որտեղ կարող ենք ցուցադրել գիտական նորույթները“
- “ԷՔՍՊՈ քաղաքը “սմարթ սիթի” կլինի, որտեղ կերթևեկեն էլեկտրոնային ավտոմեքենաները“
- EXPO-2017. կարևոր է նաև հետցուցահանդեսային ժամանակաշրջանը
- Հրավիրում եմ բոլոր հայերին մասնակցել “ԷՔՍՊՈ-2017″-ին Աստանայում
- Ղազախստանում զարգացած են տուրիզմի բոլոր տեսակները՝ պատմական, գիտական, էկոլոգիական
- Կանաչ տնտեսությունը` անցում է բնության նվաճման հին դոկտրինից համակեցության դոկտրինի
- Ջերմուկի քույր-քաղաք Շչուչինսկ. “Մեզ մոտ կարելի է ցանկացած ճաշակի հանգիստ գտնել”
- ԷՔՍՊՈ-2017. Պարունակությունը համալրելու ենք ողջ աշխարհով
- Բորովոյեն հյուրընկալ է բոլորի համար՝ անկախ ազգությունից, տարիքից, սեռից
- Գալով Բուրաբայ, զբոսաշրջիկներն անպայման որևէ զբաղմունք կգտնեն
- “Մեր գիտական հանրույթը վերջապես ինտեգրվում է ոչ միայն եվրասիական, այլև համաշխարհային գիտական հանրությանը“
- Նման ֆորումներին մասկացությունը բավական արդյունավետ փորձ է
- Բարի գալուստ Ջերմուկ
- “Ցանկացած երիտասարդ կարող է միայն երազել տնտեսագիտական նման աստղաբույլի հետ միասին նույն ֆորումին մասնակցության մասին“
- Հյուրանոցային համալիրի նոր սերունդ՝ հարմարավետ և տեխնոլոգիապես նորարարական
- Բուրաբայ վայրը հայտնի է իր գեղատեսիլ վայրերով և գեղեցիկ լեգենդներով
- Մեր առողջարանը Եվրոպայի լավագույն առողջարաններից է
- Բուրաբայի լեգենդները
- “Մենք՝ հայերս, պետք է համախմբված լինենք օտար հողի վրա“
- “Ղազախստանում մեզ ընդունում են որպես խելացի, աշխատող, ստեղծող ազգ“
- Աստանայի հայկական համայնքն ակտիվացել է
3. “Ղազախստանի նախաձեռնությունները” գրքի պատրաստում և հրատարակում
Ծրագրի այս մասով հրատարակվել է ռուսերեն և հայերեն լեզուներով “Ղազախստանի նախաձեռնությունները” գիրքը: Հրատարակումից հետո գիրքն անվճար տրամադրվել է հայաստանյան տարբեր գրադարանների, պետական կառույցների և դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների:
4. Լուսանկարների ցուցահանդեսի անցկացում
Այս բաղադրիչով տեղի է ունեցել լուսանկարների ցուցահանդես Երևանում և մարզերում՝ “Բարեկամ երկիր” թեմայով:
——