Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կայցելի Երևան

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ 2015թ. ապրիլի 24-ին կայցելի Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը Հայաստանի կողքին լինելու նպատակով։

Երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  միջոցառմանը, որը տեղի է ունեցել Փարիզում, Սենա գետի ափին տեղակայված Կոմիտասի հուշարձանի առջև:

30.01.2015