ԵՎՐԱՏԵՍԻԼ 2015-ին ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՎ ԱՎՍՏՐԱԼԻԱՆ

Մայիսի 19-23-ը Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթին կմասնակցի նաև Ավստրալիան, հաղորդում է www.eurovision.tv-ն: Քանի որ այս տարի մրցույթը անցկացվում է հոբելյանական՝ 60-րդ անգամ, որոշվել է հրավիրել Ավստրալիային, ինչը «նոր չափ» կհաղորդի մրցույթին:

Ավստրալիան կմասնակցի միանգամից եզրափակչին: Այսպիսով, մրցույթի մասնակից երկրների թիվը հասավ 40-ի:

11.02.2015