ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 13-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ

Փետրվարի 14-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Բացման արարողությունից հետո տեղի կունենա «Նմանակման խաղ» ֆիլմի ցուցադրությունը:

 

 13.02.2015