
Ընդունվում են հայտեր ուսանողական գիտաժողովին մասնակցելու նպատակով
2015թ. ապրիլի 18-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կկայանա ուսանողական և երիտասարդական գիտաժողով՝ “Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում և նրա հետևանքները”:
Զեկուցումներով կարող են հանդես գալ`
- ուսանողներ,
- մագիստրանտներ.,
- ասպիրանտներ,
- երիտասարդ գիտնականներ:
Լիագումար նիստը կկայանա 2015թ. ապրիլի 18-ին ՝ժամը 10:00-ին: Մասնախմբային աշխատանքը կմեկնարկվի ժամը 11:00-ից:
Մասնախմբերն են՝
- իրավունք, քաղաքագիտություն, փլիսոփայություն, պատմություն.միջազգային հարաբերություններ, արևելագիտություն.
- տնտեսագիտություն, կառավարում. ինֆորմացիոն տեխնոլոգիաներ.
- լեզվաբանություն, թարգմանչականգործ, լրագրություն.
- մանկավարժություն, մեթոդիկա, հոգեբանություն:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն ռուսերեն, անգլերեն: Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015թ. մարտի 25-ը լրացված հայտաթերթիկն ուղարկել, m.mashtots@mail.ru, umm.ugy@yandex.com, էլ.փոստերի հասցեներով, կամ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Գ. Նժդեհ 84ա, Մեսրոպ Մաշտոց Համալսարան:
Նյութեր հրատարակվելու են էլեկտրոնային տարբերակով:
Հրատարակման ներկայացվող նյութերի պահանջներն են.
- հոդվածի ծավալը՝ 7 էջ.
- կից ունենա գիտական ղեկավարի կամ մասնագիտական ամբիոնի կողմից տրված երաշխավորագիր.
- ունենա հղումներ տրված տողատակում.
- ունենա երկու լեզուներով ամփոփումներ./տարբերվող հոդվածի լեզվից/.
- տառատեսակը հայերեն՝ Armenian phonetic Unicode, ռուսերեն՝ Russian phonetic Unicode, անգլերեն՝ US.
- տառաչափը՝ 10:
Հոդվածներն ընդունվում են մինչև 2015թ. Ապրիլի 10:
Գիտաժողովի կազմկոմիտեն չի հոգում մասնակիցների կեցության հարցը` տալով հեռակա մասնակցության հնարավորություն: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել m.mashtots@mail.ru, umm.ugy@yandex.com էլ.-փոստերի հասցեներով:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի
ուսանողական գիտական ընկերություն