ԽՈՐՎԱԹԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Խորվաթիայում տեղի է ունեցել Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի երդմնակալության արարողությունը, ով դարձել է նախագահական ընտրություններում հաղթած առաջին կինը:

Երդմնակալության ելույթում վերջինս խոստացել է անել այն ամենը, ինչ իր ուժերի սահմաններում է, որպեսզի «Խորվաթիան դառնա հարուստ երկիր»:

Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ով ներկայացնում է «Խորվաթական ժողովրդավարական համագործակցություն» պահպանողական ընդդիմադիր կուսակցությունը, երկրորդ փուլում ձայների 51.4 տոկոսով հաղթել է գործող նախագահ Իվո Յոսիպովիչին:

06.02.2015