
Իտալիայի Սենատը քրեականացնում է ցեղասպանության հերքումը
Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել Հոլոքոսթի և մյուս ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծին, հաղորդում է իտալական The Local-ը: Օրինագիծն ընդունվել է ձայների 234 կողմ, 8 ձեռպահ և 3 դեմ հարաբերակցությամբ:
Համաձայն նոր օրենքի երեք տարվա ազատազրկում է սպասվում ցեղասպանությունը լիովին կամ մասնակիորեն հերքելու միջոցով ռասայական խտրականություն իրականացնելու, հրահրելու կամ դրան նպաստելու համար: Օրինագիծն անդրադառնում է նաև մարդկության դեմ իրագործված և պատերազմի հանցանքներին:
Իտալացի օրենսդիրները նշում են, որ այս վերանայումը որևէ կերպ չի խոչընդոտում խոսքի ազատության իրացմանը:
Սենատի Արդարադատության հանձնաժողովի անդամ Ջուզեպե Լումիայի խոսքով, փաստաթղթի ընդունումը շրջադարձային կետ է Իտալիայում:
Աղբյուրը՝ www.armedia.am