
ԹՈՆԻ ԲԼԵԵՐԸ ՍԵՐԲԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԿԴԱՌՆԱ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը այսուհետ կստանձնի Սերբիայի վարչապետի խորհրդականի պաշտոնը: Այս մասին գրում է The Guardian-ը:
Բլեերի նշանակումն այս պաշտոնում արդեն լուրջ հուզումներ է առաջացրել, քանի որ վերջինս 1999-ին հանդես էր գալիս որպես Հարավսլավիայի ռմբակոծությունների ջատագով: Շատերին զարմացրել է նաև հենց Սերբիայի վարչապետի՝ Ալեքսանդր Վուչիչի որոշումը, քանի որ սերբական կառավարության ղեկավարը ժամանակին Թոնի Բլեերի սուր քննադատներից էր և նույնիսկ մի գրքի համահեղինակ է, որտեղ թվարկվում են բոլոր այն ռազմական հանցագործությունները, որոնցում մեղադրվում է Բլեերը:
20.02.2015
Աղբյուրը՝ www.armedia.am