Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին եւ դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

 Փետրվարի 24-ին՝ երեքշաբթի, Վրաստանը ստորագրելու է Կրեատիվ Եվրոպա ծրագրին միանալու պայմանագիր, որը հնարավորություն է տալիս ներգրավվել միջպետական մշակութային և նորարարական  ծրագրերի մեջ ԵՄ անդամ երկրների հետ։

Հինգշաբթի օրը Վրաստանի պատվիրակությունը վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ։

Փետրվարի 26-ին  Բրյուսել կայցելի նաև Մոլդովայի պատվիրակությունը Կիրիլ Գաբուրիչի գլխավորությամբ, վերջինս հանդիպում կունենա ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Դոնլադ Տուսկի հետ։

Փետրվարի 25-ին տեղի կունենա Եվրախորհրդարանի պլենար նստաշրջան, որի ընթացքում կներկայացվեն փետրվարի 12-ի ԵՄ ոչ ֆորմալ գագաթաժողովի:

Աննա Կարապետյան