Եվրոպական Միություն. “Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ”

“Եվրոպական Միություն. ընդլայնված Եվրոպա` նոր հարևաններ” ծրագիրն իրականացվել է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագրով նախատեսված էր Եվրոպական միության “Եվրոպական հարևանության քաղաքականություն” ծրագրի փաստաթղթերի ժողովածուի, ինչպես նաև ԵՀՔ-ի կարևորագույն գործիք հանդիսացող Գործողությունների ծրագրի հայերեն թարգմանություն և հրատարակում մեկ գրքի տեսքով:

Գիրքն անվճար տարածվել է հասարակական, քաղաքական, պետական և այլ կազմակերպությունների, գրադարանների և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև:

“Եվրոպական Ինտեգրացիա” ՀԿ-ն ծրագրի շրջանակում համագործակցել է Հայաստանի Անգլախոսների Միության և “Անտարես” մեդիա հոլդինգի հետ: