ՎՐԱՍՏԱՆԸ ԱԼԳ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ ԱՌԱՋԻՆԸ ԿՄԻԱՆԱ «ԿՐԵԱՏԻՎ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ

Նոր հնարավորություններ վրաստանցի արվեստագետների համար և կրեատիվ էկոնոմիկայի զարգացման շարժառիթ. այս ամենը հնարավոր կդառնա ԵՄ «Կրեատիվ Եվրոպա» ծրագրի շրջանակներում, որին Վրաստանը կմիանա փետրվարի 24-ին, երբ Վրաստանի մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն և Եվրահանձնաժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնակատար Թիբոր Նավրիչիչը ստորագրեն համապատասխան համաձայնագիրը։

Արեւելյան գործընկերության երկրներից Վրաստանն առաջինը կմիանա վեց տարի ժամկետով (2014-2020) և 1, 46 միլիարդ եվրո ընդհանուր բյուջեով այդ ծրագրին, որը նպատակ ունի աջակցել կերպարվեստի, հրատարակչական արվեստի, կինոյի, հեռուստատեսություն, երաժշտության, մշակութային ժառանգության եւ մշակույթի այլ ճյուղերի զարգացմանը։

Վրաստանում գործող մշակութային կազմակերպությունները մշակույթի և մուլտիմեդիա ոլորտին առնչվող նախագծերով կարող են իրենց գործունեությունը ներկայացնել եվրոպական լսարանին և եվրոպական գործընկերների հետ համատեղ ծրագրեր իրականացնել։

Աղբյուրը՝ eaparmenianews.wordpress.com