Հեռուստատեսային ծրագիր “Հասարակական կյանք”

Ծրագրով նախատեսված էր “Հասարակական կյանք” հեռուստատեսային ծրագրի պատրաստում և հեռարձակում, որի շրջանակներում հանրությունն իրազեկվել է մարդու իրավունքների, շահերի պաշտպանության մասին: Հեռուստաեթերը հնարավորություն է տվել ուղղակի ազդեցություն ունենալ քաղաքականությունը ձեւավորողների վրա:

“Հասարակական կյանք” hեռուստատեսային ծրագիրը  հեռարձակվել է ամսական երկու անգամ:

Հաղորդման հյուրերի շարքում են եղել ԵԱՀԿ գրասենյակի նախագահը Հայաստանում, Իտալիայի դեսպանը Հայաստանում, Մարդու Իրավունքների Պաշտպանը Հայաստանում, “Քո ընտրությունը”  հասարակական կազմակերպության նախագահը, “Նոր Հայաստան” հասարակական կազմակերպության նախագահը, Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի նախագահը և շատ ուրիշները: