Առավել արդիական եվրոպական թեմաներով սեմինարներ

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է առավել արդիական եվրոպական թեմաներով սեմինարներ:

Սեմինարներն անցկացվել են ակտիվ երիտասարդների, ուսանողների, ՀԿ-ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների համար առավել արդիական եվրոպական թեմաներով` ներկայացված տվյալ ոլորտի լավագույն մասնագետների կողմից,  որոնց հետ մեր կազմակերպությունը տարիների համագործակցության փորձ ուներ: Սեմինարներն ապահովել են քննարկումների հնարավորություն և կարծիքների փոխանակում:

Սեմինարները լուսաբանվել են Հայաստանի ԶԼՄ-ների կողմից: Ծրագրի հիմնական տեղեկատվական գործընկերն է հանդիսացել “Արմեդիա” ՏՎԳ-ն: