ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՂՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ԵՄ ԲԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԻՆ

«Ֆինլանդիան կողմ է միացյալ եվրոպական բանակ ստեղծելու գաղափարին, քանի որ ԵՄ-ն պետք է պաշտպանի իր արժեքները», – հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն՝ հավելելով, որ ԵՄ-ի համար գլխավոր արժեքը խաղաղությունն է, հանուն որի և ստեղծվել է Եվրամիությունը:

 Միացյալ բանակ ստեղծելու գաղափարին հավանություն է տվել նաև Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կառլ Հագլունդը՝ նշելով, որ թեև առաջարկը հետաքրքիր է, բայց պետք է քննարկվի, քանի որ ԵՄ մի շարք երկրներ կարող է դեմ արտահայտվեն:

Աղբյուրը՝ armedia.am