Հասարակության մեջ զարգացման եվրոպական ուղղության լուսաբանման և լոբինգի ծրագիր

Հասարակության մեջ զարգացման եվրոպական ուղղության լուսաբանման և լոբինգի ծրագիրն իրականացվել է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ և Բաց հասարակության ինստիտուտի (OSI) օժանդակության հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագրի բաղադրիչները`

1. Երևանում և մարզերում սեմինարների անցկացում,

2. երիտասարդության մասնակցությամբ կլոր սեղանների կազմակերպում,

3. հեռուստատեսային ծրագիր “Եվրոպական օրագիր”:

Ծրագիրը ներառում էր աշխատանք մարզային կառույցների հետ, մարզերում տեղեկատվության բարձրացում մարդու իրավունքների, շահերի պաշտպանության ոլորտում, ինչպես նաև այդ ոլորտներում մարզերի հասարակության պրակտիկ գործունեության ակտիվացում: Հեռուստաեթերը թույլ էր տալիս ուղղակի ազդեցություն ունենալ քաղաքականությունը ձևավորողների վրա: Հաղորդաշարի հյուրերն են եղել նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետներ: