“Հայացք Եվրոպայից. թարմ անդրադարձ համաշխարհային ԶԼՄ-ներին”

Հայացք Եվրոպայից. թարմ անդրադարձ համաշխարհային ԶԼՄ-ներին” ծրագիրն իրականացվել է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Ծրագիրը նախատեսում էր եվրոպական ամենաազդեցիկ ու հեղինակավոր ԶԼՄ-ների հրապարակումների զտում, թարգմանություն և տարածում լրատվամիջոցներով:

“Եվրոպական Ինտեգրացիա” ՀԿ-ի լրատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ի կայքէջի միջոցով հասարակությունը իրազեկվեց Եվրոպական ԶԼՄ-ների (անգլիական, գերմանական և Ֆրանսիական) կարևոր հարցերի, իրադարձությունների մասին հայերեն լեզվով:

Ծրագրի նպատակն էր ծանոթացնել կայքէջի այցելողներին և ընթերցողներին Եվրոպական իրադարձություններին և խնդիրներին:

Ծրագիրն աջակցեց “Եվրոպական տեսլականի” ձևավորմանը տեղեկատվության ծայրահեղ պակասի պայմաններում, որը բերում էր եվրոպական արժեքների սխալ ընկալմանը և Եվրոպայի պատկերի աղավաղմանը: