Ֆրանսիա․ իշխող կուսակցությունը պարտվել է ընտրություններում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունն հաղթել է մարտի 22-ին Ֆրանսիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, տեղեկացնում է Reuters -ն:
Ընտրությունների առաջին փուլում կուսակցությունը ստացել է ձայների 36.5 տոկոսը:

Երկրորդը Մարին Լե Պենի Ազգային ճակատն է՝ 25.95 տոկոսով: Իշխող սոցիալիստների կուսակցությունը երրորդն է՝ ընտրողների քվեների 20 տոկոսով:

Մարին Լե Պենն արդեն հայտարարել է, որ վարչապետ Մանուել Վալսը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կուսակցությունը շատ ցածր արդյունք է ցույց տվել:

23.03.2015

Աղբյուրը՝ armedia.am