“ՔՀԿ-ների ներգրավվածությունը քաղաքականության մշակման և իրականացման մոնիթորինգի գործում. կարիքներ և կարողություններ”

ԵՄ կողմից ֆինանսավորվող “Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի” ծրագրի շրջանակներում անցկացվել է “ՔՀԿ-ների ներգրավվածությունը քաղաքականության մշակման և իրականացման մոնիթորինգի գործում. կարիքներ և կարողություններ” հետազոտություն: Վերջինս ուղղված է այն միջավայրի ուսումնասիրմանը, որում գործում են հայաստանյան ՔՀԿ-ները, ինչպես նաև բացահայտում, վերլուծում ու գնահատում է քաղաքացիական հասարակության դերակատարների կարիքներն ու կարողությունները քաղաքականության երկխոսության մասնակցության, քաղաքականության իրականացման մոնիթորինգի գործում: Հետազոտությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

ԵՄ կողմից ֆինանսավորվող “Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի” տեխնիկական աջակցության ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ղեկավարվող կոնսորցիումը: Ծրագրի հայաստանյան գործընկերն է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն: