“ԵՄ ԽՀԱԱՀ և ԵԱՏՄ ՄՄ ՄԻՋԵՎ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ”

Երևանում տեղի է ունեցել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կողմից կազմակերպված «ԵՄ ԽՀԱԱՀ և ԵԱՏՄ ՄՄ միջև ընդհանրություններն ու հակասությունները. առաջարկներ դրանց համատեղելիության ուղղությամբ» թեմայով կլոր սեղան-քննարկումը, որի ընթացքում թեմայի շուրջ փորձագիտական կարծիքներ են ներկայացրել անկախ փորձագետ Վահագն Ղազարյանը և ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիլեն Խաչատրյանը: Քննարկմանը մասնակցել են տարբեր ՀԿ-ների, պետական կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումն անցկացվել է off-the-record ձևաչափով` ապահովելու համար փորձագետների և մասնակիցների կողմից առավել ազատ ու անկաշկանդ կարծիքների, առաջարկների, մտահոգությունների ներկայացումը, որոնց հիման վրա էլ պատրաստվելու է քաղաքական ամփոփագիր /policy paper/: Քննարկման արդյունքներով պատրաստվելիք քաղաքական ամփոփագիրը կտպագրվի ինչպես «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ, այնպես էլ «Արմեդիա» ՏՎԳ կայքերում:

Նշենք, որ «ԵՄ ԽՀԱԱՀ և ԵԱՏՄ ՄՄ միջև ընդհանրություններն ու հակասությունները. առաջարկներ դրանց համատեղելիության ուղղությամբ» թեմայով կլոր սեղան-քննարկումն անցկացվել է ԵՄ կողմից ֆինանասավորվող «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն հանուն առաջընթացի» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից: Ծրագրի հայաստանյան գործընկերն է Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն:

27.03.2015