Առավել արդիական թեմաներով սեմինարներ

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ  իրականացրեց առավել արդիական թեմաներով սեմինարներ:

Սեմինարների շարքը նախատեսված էր ակտիվ երիտասարդների, ուսանողների, ՀԿ-ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների համար` ներկայացված տվյալ ոլորտի լավագույն մասնագետների կողմից: Սեմինարները ապահովեցին քննարկումների և կարծիքների փոխանակման հնարավորություն:

Սեմինարների շարքը լուսաբանվեց Հայաստանի ԶԼՄ-ների կողմից: Ծրագրի շրջանակում հիմնական տեղեկատվական գործընկերը “Արմեդիա” տեղեկատվական, լրատվական գործակալությունն էր: