ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻ ԿՈՒՍԱԿՑՈՒՅԹՈՒՆԸ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ղեկավարած կուսակցությունը մարտի 29-ին կայացած տեղական ընտրությունների արդյունքում առաջատար է երկրի ավելի քան 60 շրջաններում, գրում է BFM հեռուստաընկերությունը։

Իշխող «Սոցիալիստական կուսակցությունը» կորցրել է առաջատարությունը։ Տեղական կառավարման մարմինների ընտրություններում երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի կուսակցությունն առավելության է հասել միայն 30 շրջանում։

Նիկոլա Սարկոզիի «Հանուն ազգային շարժման» միությունը և նրա դաշնակիցները հաղթում են 66-70 շրջաններում՝ դառնալով ընտրությունների առաջատար։

Փորձագետները և վերլուծաբանները համոզված են, որ այս ընտրությունների արդյունքներ ցույց տվեցին ֆրանսիացիների քաղաքական նախապատվությունները և ամենայն հավանականությամբ կարող են դառնալ կանխորոշիչ 2017թ. նախագահական ընտրությունների համար:

Նիկոլա Սարկոզին իր հերթին հայտարարել, որ «ֆրանսիացիներն իրենց քվեարկությամբ ասել են «ոչ» գործող նախագահի քաղաքականությանը»:

 30.03.2015

Աղբյուրը՝ armedia.am