“Հայաստանում ԵՀՔ Գործողությունների ծրագրի մոնիթորինգ”

Հայաստանում ԵՀՔ Գործողությունների ծրագրի մոնիթորինգ” ծրագիրն իրականացվել է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի աջակցությամբ:

Ծրագրի նպատակն էր իրազեկել հասարակությանը ԵՀՔ (Եվրոպական հարևանության քաղաքականություն) գործողությունների ծրագրին, այդ ծրագրի իրագործմանը, արդյունքներին և ընթացքի արդյունավետությանը: Ծրագրի արդյունքում Եվրոպական զարգացման ճանապարհի մասին հասարակական կարծիք ստեղծվեց, նաև ընձեռնվեց հնարավորություն ուղղակի ազդեցություն ունենալ որոշում ընդունողների և որոշումների ընդունման ընթացքի վրա:

Ստեղծվեց փորձագետների մի խումբ, որոնք կատարեցին  Հայաստանի` “Եվրոպական հարևանության քաղաքականություն” ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացի մոնիթորինգ չորս  ոլորտներում (միգրացիա, կայուն զարգացում,  բնապահպանություն և տարածաշրջանային համագործակցություն):

Մոնիթորինգն իրականացվեց յուրահատուկ տեխնոլոգիայով:

Հեռարձակվեց Հայաստանի ԵՀՔ Գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ հեռուստածրագրերի մի շարք:

Հրատարակվեց “Հայաստանում ԵՀՔ ԳԾ մոնիթորինգ ծրագրի հաշվետվություն” գիրքը, որը ներառեց նախագծի հաշվետվությունները, տեսակետները և  ուսումնասիրությունների արդյունքները: Գիրքը տարածվեց բոլոր ներգրավված կողմերի միջև:

Գրքի Էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել մեր կայքէջի վրա, Հրատարակություններ բաժնում: