ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Music of Armenia-ն եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը սիրով հրավիրում են ապրիլի 25-ին «Իմ հայրենի երաժշտությունը» համերգին, որը կներկայացնեն երեք երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, որոնք համախմբել են այս հատուկ համերգի շուրջ: Համերգի ընթացքում կհնչեն հայկական ազգային մեղեդիներ թարմ և եզակի մեկնաբանությամբ:

Վիգեն Հովսեփյանը հմտորեն ներկայացնում էի իր ազգային երաժշտությունը միջազգային հանդիսատեսին: 2014 թվականի նոյեմբերին, Բարսելոնայում հիմնված HAV ժողովդրական եռյակի հետ միասին Ծովից Ծով միջազգային մրցույթի ժամանակ Մոսկվայի Կրեմլում նրանք արժանացան «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, որը մեծ պատիվ և ոգեշնչման աղբյուր էր Վիգենի համար:

Վերադառնալով իր հայրենիք, Վիգենը ցանկանում է ստեղծել նոր համագործակցություն տեղական երաժիշտների հետ՝ ուսումնասիրելով իր հայրենի երաժշտության ուղղությունները:

Վիգեն Հովսեփյան, վոկալ, հարվածային գործիքներ, կիթառ (Բարսելոնա, Իսպանիա)

Ալեքս Միրզոյան, թավջութակ

Արսեն Պետրոսյան, դուդուկ

 

Հասցե՝

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Թամանյան 10

Երևան 0009

 

Տոմսի գինը՝ 3000 ՀՀ դրամ

Տոմսերի ամրագրման և մանրամասնտեղեկությունների համար խնդրում ենքզանգահարել +374 10 567262: