ՄԱՐԻՆ ԼԵ ՊԵՆԸ ԴԵՄ Է ՀՈՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ֆրանսիական «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ ինքը դեմ է իր հոր՝ կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենի մասնակցությանը տեղական ընտրություններին, որը տեղի է ունենալու 2015թ․ դեկտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է France 24 հեռուստաընկերությունը։

Մարին Լե Պենը իր այս հայտարարությունը պատճառաբանել է 86-ամյա քաղաքական գործչի պրովոկացիոն հայտրարություններով՝ նրա ռազմավարությունը անվանելով«քաղաքական ինքնասպանություն»։

Նշենք, որ ավելի վաղ Ժան-Մարի Լե Պենը վարչապետ Մանուել Վալսին անվանել էր էմիգրանտ, քանի որ նա ծնվել էր Իսպանիայում։ «Վալսը Ֆրանսիայում ապրում է 30 տարի, այն դեպքում, երբ ես այստեղ ապրում եմ 1000 տարի»,-հայտարարել էր քաղաքական գործիչը։

Ժան-Մարի Լե Պենր հայտնի է իր ազգայնական հայացքներով։ Նա հանդես է գալիս միգրացիայի կրճատման և Ֆրանսիայի՝ եվրաինտեգրացիայի գործընթացի դադարեցման դիրքերից։

09.04.2015

Աղբյուրը՝ armedia.am