ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կայցելի Երևան ապրիլի 23-ին:

Ելիսեյան պալատի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի առաջնորդը Երևանում կլինի ապրիլի 23-ի երեկոյան և մեր երկրում կգտնվի ապրիլի 24-ին ամբողջ օրը:

Միաժամանակ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հնարավոր է համարել Ֆրանսուա Օլանդի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Երևանում: Ելիսեյան պալատը և Կրեմլը նույնպես չեն բացառում այս փաստը: Երկու նախագահների՝ Երևանում գտնվելու ժամանակացույցը համընկնում է, AFP-ն էլ, իր հերթին վկայակոչելով Ելիսեյան պալատում իր աղբյուրը, նշել էր, որ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա:

20.04.2015