Այս շաբաթ Եվրոպայում…

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Ապրիլի 27-30-ը կգումարվի Եվրախորհրդարանի պլենար նստաշրջան։ Քննարկվելու են ԵՄ բյուջեին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև Ալբանիայի ու Բոսնիայի և Հերցեգովինայի 2014թ․ առաջընթացի զեկույցները։

Ապրիլի 27-ին Եվահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ-Յունկերի, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի մասնակցությամբ տեղի կունենա ԵՄ-Ուկրաինա գագաթաժողով։ Հաջորդ օրը կգումարվի «Միջազգային աջակցություն Ուկրաինային» համաժողովը։

Ապրիլի 28-ին Եվրահանձնաժողովը հաստատելու է Անվտանգության ոլորտում ԵՄ օրակարգը։ Նոր օրակարգում շեշտը դրված է ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և կիբերհանցագործությունների դեմ պայքարի վրա։

Աղբյուր՝  armedia.am