Եվրոպայի Խորհուրդն անհանգիստ է անդամ-երկրներում ժողովրդավարության թերացումների համար

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը մի զեկույց է հրապարակել, որտեղ մամուլի ազատությանն դեմ սպառնալիքները և դատական անկախության բացակայությունը շատ երկրներում համարում է ժողովրդավարական հասարակությանն ուղղված երկու խոշորագույն մարտահրավերներ:

«Ազնիվ և արդար դատարաններն էապես կարևոր են ժողովրդավարությանն աջակցելու և կայունությունը պահպանելու համար, մինչդեռ մեր անդամ-երկրների մեկ երրորդից ավելին դժվար թե համաձայնի, որ իրենց իրավական համակարգերը բավականաչափ ազատ և անկողմնակալ են»,- նշել է գլխավոր քարտուղարը:

Ըստ Յագլանդի՝ մամուլի ազատությունը ողջ մայրցամաքում է ճնշման տակ գտնվում: «Լրագրողները զոհ են դառնում ընդհուպ մինչև ֆիզիկական սպառնալիքների մի շարք երկրներում, իսկ հասարակական տարբեր կազմակերպություններն էլ, իրենց հերթին, հաճախ ստիպված են լինում սահմանափակվել իրենց գործունեության մեջ»,- նշել է ԵԽ ղեկավարը:

Քանի որ ԵԽ-ն տարբեր թեմատիկ մոնիտորինգներ է անցկացրել իր անդամ-երկրներում, կառույցը եկել է այն եզրակացության, որ Եվրոպայում «ժողովրդավարության թերացումներն» ավելի շատ են, խորը և աշխարհագրորեն ավելի լայն տարածված, քան հնարավոր է կարծել: Սա փաստում են նաև ԵԽ պետությունների վիճակագրական տվյալները՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների և այլ ժողովրդավարական գործոնների վերաբերյալ:

Եվ ահա, այս ամենը հաշվի առնելով, Եխ-ն մտադիր է մոտ ժամանակներս հատուկ թրեյնինգներ կազմակերպել իրավունքի մասնագետների համար և երեք տարի տևողությամբ մի նոր ծրագիր՝ ուղղված լրագողների անվտանգությանն ու ապահովությանը:

Աղբյուրը՝armedia.am