Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը և խորհրդարանական ընտրությունները

Մեր գործընկեր «Արմեդիա» ՏՎԳ-ն բացառիկ հարցազրույց է իրականացրել Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի պատվավոր քարտուղար, պարոն Հ․ Հ․ Կոյումջյանի հետ։ Ներկայացնում ենք այն ստորև․

- Պարո՛ն Կոյումջյան, մի փոքր կպատմե՞ք Միացյալ Թագավորությունում հայկական համայնքի մասին։ Որքանո՞վ են հայերը ինտեգրված Միացյալ Թագավորության ներքին կյանքին։ Նրանք միասնակա՞ն են։

- Միացյալ Թագավորությունում հայերի հստակ թվաքանակի մասին տեղեկություն չկա։ Ենթադրվում է, որ հայերի թիվը 25-30 հազար է։ Համայնքը համախմբված է Լոնդոնի, Մանչեսթերի, Բիրմինգհեմի և Քարդիֆֆի մի շարք եկեղեցական թեմերի շուրջ։ Եկեղեցական թեմ ունենք նաև Դուբլինում (Իռլանդիա)։ Միացյալ թագավորությունում հայերի մեծ մասը Կիպոսից, Իրանից, Լիբանանից և Հայաստանից են։ Ավանդական քաղաքական համոզմունքների վրա հիմնված բաժանարար հին գծերը դեռևս առկա են մարդկանց գիտակցության մեջ, սակայն ուսյալ դասը փորձում է թաքցնել դա և հանդես գալ միասնական ճակատով հատկապես այնպիսի կարևոր ազգային հարցերի հետ կապված, ինչպիսիք են օրինակ՝ Հայաստանը և Ցեղասպանությունը։

- Ի՞նչ ակտիվությամբ են հայերը մասնակցում Միացյալ Թագավորության քաղաքական կյանքին ընդհանրապես և ընտրություններին մասնավորապես։ Ո՞ր քաղաքական կուսակցությանը/կուսակցություններին են հայերը հարում և ինչու՞։

- Հայերն ակտիվ մասնակիցներ չեն։ Այն չի համակարգվում, քանի որ չկան այնպիսի կառույցներ, որոնք իրենց ուշադրությունը կենտրոնացնեն այս հարցի վրա։ Գոյություն ունի մեկ համեմատաբար մեծ միություն, սակայն այն, ցավոք, չի ներկայացնում բոլոր հատվածները և դավանական խմբերը։ Շատերն անհամբեր սպասում են հայերի շահերն և ձգտումները ներկայացնող իսկական համընդգրկուն միության աստիճանական էվոլյուցիային։ Պետք է նշել, որ համայնքը անտեսում է առկա որոշ բաժանարար գծերը, երբ խոսք վերաբերում է հիմնական խնդիրներին, ինչպիսին է օրինակ՝ Ցեղասպանությունը: Տվյալ դեպքում բոլոր ակտիվիստները գործում են համակարգվված՝ կենտրոնական միացյալ մարմնի կողմից։

Ոչ շատ թվով հայեր են տեղական քաղաքական կուսակցությունների անդամներ։ Իմ կարծիքով նրանք քվեարկում են Պահպանողական, Լիբերալ և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների օգտին՝ իրենց ավանդական հայկական համոզմունքներին համահունչ։ Կան շատ մասնագիտներ, ինչպես օրինակ՝ փաստաբաններ, բժիշկներ, ինժեներներ և այլոք,սակայն նրանք ևս դեռ չեն սերտաճել որևէ քաղաքական ուժի հետ։ Կարծում եմ, դրա համար անհրաժեշտ է ևս մեկ սերունդ:

 - Միացյալ Թագավորության ո՞ր կուսակցությունը կամ կուսակցություններն են աջակցում հայկական համայնքին։ Նրանց աջակցությունը ինչպե՞ս է արտահայտվում։

- Հայկական հարցին տեղական քաղաքական գործիչներն աջակցում են անձնական նախաձեռնությամբ, այլ ոչ թե կուսակցական։ Պատճառները երկուսն են․ մեր փոքր թվաքանակը և քաղաքական ակտիվություն բացակայությունը։ Նման ակտիվության համար համայնքի կառույցները դեռ չեն հասունացել։ Լոնդոնի արևմուտքից կար մեկ խորհրդական, սակայն նա հիասթափվեց համայնքի աջակցությունից։ Խորհրդարանի երկու համայնքների անդամներից էլ աջակցում են հայերի որոշ խնդիրներին Լոնդոնի արևմուտքում, որտեղ կենտրոնացած են հայկական ընտրաձայները։ Ինչպես նշեցի, աջակցությունն ավելի շատ անհատական է, քան կուսակցական։

- Այս ընտրություններում հայ թեկնածուներ կա՞ն։ Եթե՝ ոչ, ինչո՞վ է դա պայմանավորված։ Եթե՝ այո, ո՞ր կուսակցությունն են նրանք ներկայացնում և որքա՞ն բարձր են նրանց հնարավորությունները։

- Այս խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուներ չկան։ Պատճառներն կրկին երկուսն են․ մեր թվաքանակը և համայնքի համընդգրկուն կառույցի բացակայությունը, որը թույլ կտար նման ակտիվ ներգրավվածություն ապահովել։ Համայնքային նման կառույցը, որն ապագայում կարող էր խթանել այդպիսի գործունեությունը, չի ընկալվում որպես ամբողջ համայնքը ներկայացնող։ Հուսանք, որի իրերի նման դասավորությունը կփոխվի, և այն կվերածվի մի կառույցի, որը ներկայացնում է Միացյալ Թագավորության հայկական համայնքի բոլոր հատվածները և դավանական խմբերը։

Աղբյուրը՝ armedia.am