ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ Է ԴԵՎԻԴ ՔԵՄԵՐՈՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով հաղթում է Դևիդ Քեմերոնի գլխավորած Պահպանողական կուսակցությունը, հայտնում է BBC-ին։ Հրապարակված արդյունքերը թույլ են տալիս ենթադրել, որ պահպանողականները կդառնան խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը և կձևավորեն կառավարությունը։

BBC-ի կանխատեսումների համաձայն՝ պահպանողականները խորհրդարանում կստանան 329 մանդատ, ինչը բավական է կառավարություն ձևավորելու համար։ Ենթադրվում է, որ լեյբորիստները կստանան 233, իսկ լիբերալ-դեմոկրատները՝ ընդամենը 8 տեղ։

08․05․2015