ԵՄ-ն Հայաստանին հատուկ առաջարկ կներկայացնի Ռիգայում

Ռիգայում կարող է մշակվել ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության նոր համաձայնագիր։  Այդ մասին հայտարարել է Լատվիայի ԱԳՆ-ի ԱլԳ հարցերով հատուկ դեսպան Յուրիս Պոյկանսը, հաղորդում է ՌոսԲալտը՝ հղվելով Baltnew-ին ։

Նա ասել է, որ մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արևելյան Գործընկերության գագաթաժողովի ժամանակ ԵՄ-ն կարող է աջակցել ասոցացման համաձայնագրերի իրականացան հարցում Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային։ Հայաստանին կարվի համագործակցության հատուկ առաջարկ, կարող է մշակվել ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագիր։ 

«Մենք ունենք երեք ասոցացման համաձայնագիր Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ։ Առանց վիզաների ռեժիմի են ձգտում Վրաստանն ու Ուկրաինան։ Կարևորագույն նշաններից մեկը, որ նրանք կստանան Ռիգայի գագաթաժողովի ժամանակ, կլինի ԵՄ-ի կողմից աջակցությունն այդ համաձայնագրերի իրագործման հարցում։ Միաժամանակ, հատուկ առաջարկ կարվի Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին։ Մենք ցանկանում ենք բոլոր գործընկերների հետ հարաբերություններ կառուցել հավասարության սկզբունքի հիման վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ գագաթաժողովի ժամանակ Հայաստանի և ԵՄ-ի միջև կարող է մշակվել նոր համաձայնագիր։

Դեսպանը նաև հավելել է, որ հետագա համագործակցության առաջարկ է դեռևս ակնկալվում Ադրբեջանից։ Կարող է նվազեցվել վիզաների արժեքը Բելառուսի համար։

Պոյկանսը նաև նշել է, որ գագաթաժողովի ժամանակ ծրագրված է հռչակագրի ստորագրում, որում կամրագրվեն Արևելյան գործընկերության քաղաքականության հիմնական ուղղությունները մոտակա երկու տարիների համար։ 

Աղբյուրը՝ armedia.am