Ի՞նչ են ակնկալում Եվրոպայում Ռիգայի գագաթաժողովից

Արևելյան գործընկերության թվով երրորդ գագաթաժողովն այս անգամ տեղի է ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:

Ըստ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԱլԳ երեք երկրները` Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան̦, լիովին իրավունք ունեն ձգտելու անդամակցել Եվրոպական Միությանը: Տուսկն իր խոսքերով կանի հնարավորը, որպեսզի արդարացնի այս երկրների սպասելիքները̦ քանի որ վերջիններս մեղադրում են ԵՄ-ին անգործության և մշտապես խուսափողական դիրքորոշան մեջ:

Այս առիթով Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին նշել է̦ որ իր կառավարությունը շատ կարճ ժամանակում լավ աշխատանք է կատարել վիզաների ազատականացման հարցում, և հույս ունի, որ իրենց ընդհանուր նվիրվածությունը Եվրոպային և եվրոպական գաղափարներին, ադեկվատ արձագանքի կարժանանա Ռիգայի գագաթաժողովում:

Գագաթաժողովի սպասելիքներից որպես հետաքրքրված կողմ կարծիք է հրապարակել նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը` հայտնելով, որ ճիշտ կլինի Ռիգայում քննարկել նաև ԱլԳ հետագա գործունեությունը, ինչ հեռանկարներ ունի այն ապագայում, և իհարկե, ընդունել նաև մեծ առաջընթաց գրանցած եռյակի եվրոպական ընտրությունը և հուսախաբ չանել վերջիններին:

Ռիգայի գագաթաժողովի հետ կապված արտահայտվել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով զրուցելով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, երաշխավորում էր ստացել վերջինից, որ ԱլԳ հետագա զարգացումը որևէ կերպ չի ազդի Ռուսաստանի վրա:

«Մենք կնախընտրեինք̦ որ մեր եվրոպացի գործընկերներն իրենց խոսքերն ամրապնդեին նաև արարքներով»,- հայտնել է Լավրովը̦: «Ինչևէ, սպասենք տեսնենք ինչ կլինի գագաթաժողովին»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Համենայն դեպս̦ Ռիգայի գագաթաժողովը չի խոստանում մեծ փոփոխություններ գրանցել ԱլԳ ոլորտում կամ որևէ կոնկրետ նոր քաղաքականություն մշակել: Անշուշտ, ինչ-ինչ երկկողմ պայմանագրեր ու համաձայնագրեր կստորագրվեն̦ բայց ընդհանուր առմամբ միջազգային մամուլը շատ թերհավատ է մոտենում ԱլԳ թվով 3-րդ գագաթաժողովին` համարելով այն ավելի շատ ձևական բնույթ կրող հավաքույթ:

Աղբյուրը՝ armedia.am