Այսօր մեկնարկում է Արևելյան գործընկերության գագաթաժողովը

Այսօր Ռիգայում մեկնարկում է Արևելյան գործընկերության գագաթաժողովը: Այն կոչված է լինելու ամփոփել նախորդ երկու տարիների ընթացքում գրանցված արդյունքներն ու նախանշել հետագա զարգացման ուղղությունները:

Ելնելով ստեղծված իրավիճակից և ԱլԳ մասնակից երկրների նկրտումների ու ծավալած գործընթացների տարբերություններից՝ ԵՄ-ն խնդիր ունի վերանայել իր մոտեցումները և որդեգրել առավել դիֆերենցված քաղաքականություն գործընկեր երկրների նկատմամբ:

ԱլԳ գագաթաժողովին կնախորդի Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովը:

Հայաստանյան պատվիրակությունը գագաթաժողովների ժամանակ գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Հանրապետության նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:

Զուգահեռաբար ընթանում է նաև Արևելյան գործընկերության երկրների մասնակցությամբ բիզնես ֆորումը և Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ֆորումը:

21.05.2015