ՆԱԶԱՐԲԱԵՎ. ԵԱՏՄ-Ի ԵՎ ԵՄ-Ի ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԿԼԻՆԻ

Աստանայի տնտեսական ֆորումի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ 40 երկրներ արդեն հայտնել են իրենց հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու համար: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Այս տեսակի պայմանագրի ստորագրումը Եվրասիական տնտեսական միության և ԵՄ-ի միջև կլինի հիմնականում արդյունավետ: Կարծում եմ, որ սա, ի վերջո, տեղի կունենա, քանի որ փոխշահավետ է», – ավելացրել է Նազարբաևը:

22.05.2015