Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Մայիսի 25-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին։ Հաջորդ օրը՝ մայիսի 26-ին, նախատեսված է հանդիպում Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ։

Մայիսի 27-ին տեղի կունենա Պաղեստինի դոնորների հանդիպումը, որին կմասնակցի նաև ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

Մայիսի 27-ին կգումարվի Եվրախորհրդարանի պլենար նստաշրջան։ Նստաշրջանի ընթացքում ելույթով հանդես կգա ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Գի Մունը։ Նախապատրաստական աշխատանքներ կանցկացվեն հունիսի 7-8-ին նախատեսվող «Մեծ յոթնյակի» հանդիպման համար։

Մայիսի 28-ին տեղի կունենա Եվրոպական հարևանության քաղաքականության երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպում, որին կմասնակցեն նաև ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։

Մայիսի 28-ին ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում հանդես կգա ելույթով ՝ վերաբերող Արևելյան գործընկերությանը։ Նույն օրը նա կմասնակցի նաև ԵՀՔ Հարավային հարևանության քաղաքացիական հասարակության ֆորումի հանդիպմանը։

Աղբյուրը՝ armedia.am