ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Ֆրանսիական աջակողմյան Ազգային ճակատ կուսակցությունը կոչ է անում Փարիզին հետևել Լոնդոնի օրինակին և ԵՄ անդամակցության հարցի շուրջ հանրաքվե անցկացնել, հայտնում է ТАСС-ը:

«Մենք պահանջում ենք կառավարությունից համանման հանրաքվե անցկացնել, որը կդառնա ժողովրդավարության վերականգնման հոմանիշ», – հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Ֆլորիան Ֆիլիպոն:

Վերջինիս կարծիքով՝ նման ընտրություն անելու հնարավորություն պետք է ունենան ոչ միայն բրիտանացիները և ֆրանսիացիները, այլ նաև բոլոր եվրոպացիները:

Ազգային ճակատի ղեկավար Մարին Լը Պենը համոզված է, որ Փարիզը պետք է դուրս գա Բրյուսելի վերահսկողությունից: Այդ իսկ պատճառով փորձագետները զարմանալի չեն համարում, որ Ազգային ճակատը օգտագործեց Քեմերոնի այցը Փարիզ՝ ԵՄ անդամակցության հարցը բարձրացնելու համար:

Աղբյուրը՝ armedia.am