ԵՄ «Վստահություն հիմնադրամը» կհատկացնի € 40 մլն. սիրիացիների համար

Մայիսի 29-ին ԵՄ տարածաշրջանային «Վստահություն հիմնադրամը» անցկացրեց իր առաջին նիստը և ընդունեց եվրոպական արձագանքման € 40 միլիոնանոց ծրագրեր՝ սիրիական ճգնաժամը կարգավորելու նպատակով:

Այս ծրագիրը կապահովի օգնություն 400,000 կարիքավոր սիրիացի փախստականների և հյուրընկալ համայնքների՝ Լիբանանի, Թուրքիայի, Հորդանանի և Իրաքի համար: Հիմնադրամը շեշտը դրել է կրթության, ապրուստի և սննդի անվտանգության վրա՝ հիմնականում երիտասարդների և երեխաների շրջանում: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

Հարկ է նշել, որ այս հիմնադրամը հնարավորություն է տալիս ԵՄ-ին և նրա անդամ պետություններին համագործակցել և արագ արձագանքել՝ ի պատասխան փոփոխվող կարիքների:

29.05.2015

Աղբյուրը՝ armedia.am