ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԲԱՑԱՌԵԼ ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԵՄ-ԻՑ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նախազգուշացրել է Հունգարիային հրաժարվել մահապատժի գաղափարից։ Երկիրը պետք է լքի ԵՄ-ն, եթե վարչապետ Վիկտոր Օրբանն իրենը պնդի: Այս մասին հայտարարել է Յունկերը Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում։

«Նա, ով մահապատիժ է սահմանում, տեղ չունի ԵՄ-ում»,- նշել է Յունկերը:

Մի քանի շաբաթ առաջ Օրբանը խթանել էր քննարկումները՝ հայտարարելով, որ ԵՄ յուրաքանչյուր երկիր պետք է հնարավորություն ունենա անձամբ որոշելու՝ սահմանե՞լ մահապատիժ, թե՞ ոչ։

01.06.2015

Աղբյուրը՝ armedia.am