Այս շաբաթ Եվրոպայում

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Հունիսի 2-3-ին Փարիզում տեղի կունենա կայուն զարգացման համաշխարհային ֆորում՝ OECD Forum 2015 (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ֆորում): Այս տարի ընտրվել են քննարկման հինգ թեմաներ՝ ներդրումներ, ներառական աճ, նորարարությունուն, կլիմա, կարբոն, COP21 և կայուն զարգացման նպատակներ: Ֆորումի ընթացքում տեղի է ունենալու նաև նախարարների հանդիպում, որին կմասնակցեն տարբեր երկրների նախարարներ և այլ պաշտոնյաներ:

Բացի այդ, հունիսի 3-5-ը Եվրոպայում հայտարարվել է կանաչ շաբաթ: Բրյուսելում կանցկացվի Եվրոպական բնապահպանական քաղաքականության ամենամյա համաժողովը: Թեման բնությունն ու բիոզանազանությունն է:

Հունիսի 7-8-ին Գերմանիայում՝ Շլոս Էլմաու քաղաքում, կգումարվի «Մեծ յոթնյակի» հանդիպում, որին կմասնակցեն նաև ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Եվահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Աղբյուրը՝ armedia.am